Մեդվեդեւը տեսագրություն Է հրապարակել ալաբայա շան ձագի հետ, որը նրան նվիրել Է Թուրքմենստանի նախագահը

Armenpress 15:17, 12 Օգոստոս, 2019
ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ-ի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հրապարակել Է տեսագրություն ալաբայա շան ձագի հետ, որը նրան Է նվիրել Թուրքմենստանի նախագահ Ղուրբանղուլի Բերդիմուհամեդովը: Դրանում պատկերված Է, թե ինչպես Է Մեդվեդւը խաղում արդեն մեծացած շան հետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Թուրքմենստանի նախագահը մայիսի վերջին ալաբայա շան ձագ Էր նվիրել Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւին: Նույնպիսի շուն ունի նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am