Լևոն Աղասյանը ոսկե մեդալ է նվաճել Եվրոպայի թիմային առաջնությունում  

Armenpress 11:13, 12 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի աթլետիկայի հավաքականի անդամ Լևոն Աղասյանն առաջինն է  Եվրոպայի թիմային առաջնության 3-րդ լիգայում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում կայացած առաջնությունում եռացատկորդ Աղասյանը զբաղեցրել է առաջին հորիզոնականը՝ գրանցելով 16.46 մ արդյունք:

Գնդի հրում ձևում Հայաստանից Ժաննա Շահինյանը 5-րդն է (47.04 մ արդյունք): 100 մ արագավազքում Մելինե Ադամյանը 8-րդն է (16.02):

Թիմային հաշվարկում Հայաստանի թիմը 6-րդն է:

Եվրոպայի առաջնության 3-րդ լիգային մասնակցում էին 12 եվրոպական երկրների մարզիկներ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am