Հնդկաստանում հեղեղումների զոհերի թիվը գերազանցել Է 170-ը. The Times of India

Armenpress 09:54, 12 Օգոստոս, 2019
ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մուսոնային տեղատարափներից առաջացած հեղեղումների պատճառով Հնդկաստանի տարբեր տարածաշրջաններում զոհված բնակիչների թիվը հասել Է 174-ի: Ինչպես օգոստոսի 12-ին հայտնել Է The Times of India թերթը, միայն կիրակի օրը գրանցվել Է մահվան 33 դեպք, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Վերջին մեկ օրում առավել մեծ թվով զոհեր են եղել Քերալի հարավարեւմտյան նահանգում՝ 15 մարդ, եւ Հուջարաթի արեւմտյան նահանգում 11 մարդ: Վերջին շրջանում մուսոնային անձրեւները մոլեգնում Էին երկրի հարավում եւ արեւմտյան ծովափին:Հունիսի վերջին Հարավային Ասիա եկած մուսոնը ամենաուժեղներից մեկն Է դարձել վերջին տասը տարվա ընթացքում: Հորդառատ անձրեւները խաթարել են տրանսպորտային հաղորդակցությունը, շենքերի փլուզումների եւ բազմաթիվ դժբախտ պատահարների պատճառ տարձել երկրի տարբեր տարածաշրջաններում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am