Չինաստանում «Լեկիմա» թայֆունը 13 մարդու կյանք է խլել

Armenpress 13:41, 10 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի արևելքում պատուհասած «Լեկիմա» թայֆունի պատճառով մահացել է առնվազն 13 մարդ, իսկ 16-ն անհետ կորել են: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Քամու առավելագույն ուժգնացումը կազմել է 52 մ/վ: Չինաստանի կենտրոնական օդերևութաբանական ծառայությունը թայֆունի հետ կապված հայտարարել է տագնապի ամենաբարձր՝ «կարմիր» աստիճան:

Թայֆունից տուժած շրջաններում բնակվում է 3 մլն մարդ, արդեն 750 հազարը տարհանվել են: Տարերային աղետը ավիրել է ավելի քան 200 շինություն, 3200-ը ստացել են տարբեր վնասներ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am