ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները Եմենում

Armenpress 11:55, 10 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը կոչ է արել Եմենում շարունակվող հակամարտության կողմերին դադարեցնել ռազմական գործողությունները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ավելի վաղ  Al-Arabiya հեռուստաալիքը հայտնել էր, որ Եմենի Ադեն քաղաքում նախագահական պալատի անվտանգությունն ապահովող բրիգադի  ճամբարում բախման ժամանակ մահացել է առնվազն 30 մարդ:

«Գլխավոր քարտուղարը խորապես մտահոգված է Ադենում, այդ թվում և նախագահական պալատի և միջազգային օդանավակայանի մոտակայքում վերջին օրերին տեղի ունեցող բախումներով: Նա կոչ է անում կողմերին դադարեցնել ռազմական գործողություններն ու ապահովել միջազգային հումանիտար իրավունքի նորմերի պահպանումը»,- ասվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի հայտարարության մեջ:

Եմենում կառավարության և շիական «Անսար Ալլա» շարժման ներկայացուցիչերի միջև շարունակվում է 2014 թվականից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am