1000 խոշոր հարկատուների վճարումները աճել են շուրջ 14 տոկոսով

Armenpress 11:40, 10 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում 2019թ. հունվարի-հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 1000 խոշոր հարկատուների կողմից վճարումների հավելաճը կազմել է շուրջ 14 տոկոս:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«2019թ. հունվար-հունիսին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից գեներացվել են 511 մլրդ մուտքեր։ Համեմատության համար նշենք, որ 2018թ. առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից գեներացվել են 446 մլրդ մուտքեր։ Այսինքն, 1000 խոշոր հարկատուների կողմից վճարումների հավելաճը կազմել է շուրջ 14%»,- գրել է Փաշինյանը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am