Ոստիկանությունը բացահայտել է Երևանում էկզոտիկ ծառերի գողության դեպքը

Armenpress 21:58, 9 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ ոստիկանության քրեական հետախույզները բացահայտել են Երևանի Մոսկովյան փողոցից էկզոտիկ ծառերի գողության դեպքը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

«Հուլիսի 1-ին, ժամը 13.46-ին, ոստիկանություն էր զանգահարել մայրաքաղաքի մի բնակիչ և հայտնել, որ գիշերը, ժամը 02.30-ին, երեք անհայտ աղջիկներ Մոսկովյան փողոցում գտնվող խանութ-սրահի դիմացից գողացել են հինգ հատ էկզոտիկ ծառ: 

Մեկնել էր ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը:

Օգոստոսի 8-ին քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, պարզել են կասկածյալներից երկուսի ինքնությունը: 

Բացատրական աշխատանքի շնորհիվ Աշտարակ քաղաքի և Արարատի մարզի Արբաթ գյուղի բնակչուհիները ներկայացել են բաժին և տվել խոստովանական բացատրություն: 

Ձեռնարկվում են միջոցառումներ նրանց ընկերուհուն և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: 

Նախապատրաստվում են նյութեր»,- նշված է հաղորդագրության մեջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am