Կոնգրեսի ընդդիմությունը դեմ է USAID-ի կողմից Արցախին տրամադրվելիք օգնությունը կրճատելուն

Armenpress 20:56, 9 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոնգրեսի ընդդիմությունը դեմ է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի փորձերին՝ միտված կրճատելու Արցախին տրվող ֆինանսական օգնությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ամերիկայի հայկական ազգային կոմիտեից, 143 մլն ամերիկացիներին ներկայացնող, 16 նահանգներից 22 սենատոր այսօր միացել են ԱՄՆ 89 ներկայացուցիչներին, ովքեր անցած շաբաթվա ընթացքում կյանքեր փրկող ծրագրի օգտին նամակ են ստորագրել:

Սենատի նամակը, որը գլխավորում է սենատոր Մենենդեսը, կոչ է անում USAID ադմինիստրատոր Մարկ Գրինին՝ փոխել որոշումը և շարունակել Արցախի ականազերծման՝ ԱՄՆ կողմից ֆինանսավորվող ծրագիրը:

«Սենատորների հուժկու արձագանքը վկայում է այս մարդասիրական ծրագրի լայն աջակցություն վայելելու մասին: Մենք երախտապարտ ենք հայտնում սենատոր Մենենդեսին՝ իր սկզբունքայնության համար և բոլոր սենատորներին, ովքեր ներկայացնում են 143 մլն ամերիկացիների, և, ովքեր կարճ ժամանակում խաղաղությանը նպաստող ներդրումների օգտին միտված դիրքորոշում ընդունեցին»,- նշել է Ամերիկայի հայկական ազգային կոմիտեի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am