Բանակցությունների ճանապարհով ԼՂ կարգավիճակի որոշման հարցում ՌԴ դիրքորոշումն անփոփոխ Է. Զախարովա

Armenpress 17:25, 9 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բանակցությունների ճանապարհով Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշման եւ հակամարտության կարգավորման հարցում ՌԴ-ի դիրքորոշումը մնում Է անփոփոխ:

Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, օգոստոսի 9-ին հայտարարել Է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ելույթ ունենալով «Մտքերի տարածք» համառուսաստանյան երիտասարդական կրթական համաժողովի հարթակում կայացած բրիֆինգի ընթացքում:

«ՌԴ-ն ելնում Է նրանից, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք Է որոշվի Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ բանակցությունների ճանապարհով: Դուք գիտեք մեր դիրքորոշումը, այն փոփոխություններ չի կրել»,-ասել Է Զախարովան: ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչը նշել Է, որ Մոսկվան կշարունակի աջակցություն ցույց տալ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը:

«Մենք՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկը, եւ Բաքվի ու Երեւանի հետ Մոսկվայի սերտ հարաբերությունների հաշվառմամբ, միտված ենք մնում օժանդակություն ցուցաբերելուն՝ խաղաղ գործընթացի համակողմանի առաջշարժման նպատակով»,-հայտարարել Է նա: Զախարովան նշել Է, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ փոխադարձ մեղադրանքների առկայությունը մտահոգում Է ռուսական կողմին: «Նման հռետորաբանությունը չի համապատասխանում բանակցային գործընթացի համար բարենպաստ պայմանների ձեւավորման եւ, համապատասխանաբար, հակամարտության կարգավորման փոխզիջումային տարբերակներ գտնելու շահերին»,-պարզաբանել Է նա:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am