Հայ ջրացատկորդները 4-րդն են Եվրոպայի առաջնությունում  

Armenpress 11:20, 9 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ջրացատկի Հայաստանի հավաքականի անդամները մեկնարկեցին Եվրոպայի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանից Վլադիմիր Հարությունյան-Լև Սարգսյան զույգը 10 մետր սինքրոն աշտարակացատկում 358.80 միավորով գրավեց 4-րդ հորիզոնականը: Ոսկե մեդալակիրը Ռուսաստանը ներկայացնող զույգն էր, իսկ արծաթե և բրոնզե մեդալները համապատասխանաբար բաժին հասան Ուկրաինայի և Մեծ Բրիտանիայի մարզիկներին:

Նախորդ տարի ջրացատկորդները Եվրոպայի առաջնությունում դարձել էին բրոնզե մեդալակիրներ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am