ՀՀ ՊՆ «ԲԿՄԱ» ֆուտբոլային թիմն անցկացրել է առաջին պաշտոնական հանդիպումը

Armenpress 21:30, 8 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Միկա» մարզադաշտում օգոստոսի 8-ին կայացել է Հայաստանի ֆուտբոլի առաջնության առաջին խմբի առաջին տուրի «Լոկոմոտիվ»-ԲԿՄԱ հանդիպումը, որն անդրանիկն էր պաշտպանության նախարարության ֆուտբոլային ակումբի համար։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, չնայած 2։1 հաշվով կրած պարտությանը, բանակայինները փայլուն խաղ են ցուցադրել՝ ապացուցելով, որ իրական պայքար են ծավալելու առաջատարության համար։

«Հաջողություն ենք մաղթում «ԲԿՄԱ»-ին և համոզմունք հայտնում, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը ներկայացնող և բոլորովին վերջերս կազմավորված ֆուտբոլային թիմն առաջիկայում բազմաթիվ հաղթանակներ կտոնի՝ բարձր պահելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պատիվը»,- նշված է հաղորդագրության մեջ։ 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am