Մոսկվա-Երևան (NWS377) չվերթի օդանավի թռիչքն ընդհատվել է շարժիչում առաջացած տեխնիկական խնդրի պատճառով

Armenpress 17:03, 8 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգոստոսի 7-ին Մոսկվա-Երևան (NWS377) չվերթի ժամանակ, Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանից մեկնող «Nordwind Airlines» ավիաընկերության կողմից շահագործվող Airbus A 321 տեսակի օդանավի թռիչքն ընդհատվել է օդանավի հրամանատարի կողմից՝ թափավազքի ժամանակ շարժիչում առաջացած տեխնիկական խնդրի պատճառով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում նշել է, որ ինքնաթիռում եղել է 213 ուղևոր: Ավիացիոն իրադարձության պատճառով ոչ ոք չի տուժել: Ավիաընկերության կողմից փոխարինվել է ինքնաթիռը, չվերթը բարեհաջող իրականացվել և վայրեջք է կատարվել «Զվարթնոց» օդանավակայանում տեղական ժամով 22:27-ին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am