Մեգան Մարքլը 1,8 մլն դոլարով ԱՄՆ-ում վաճառքի Է հանել այն տունը, որտեղ ապրել Է առաջին ամուսնու հետ

Armenpress 17:40, 7 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը, որն այժմ ամուսնու՝ Մեծ Բրիտանիայի արքայազն Հարիի հետ ապրում Է Ֆրոգմորի թագավորական կալվածքում, որոշել Է վաճառել Լոս-Անջելեսում գտնվող իր տունը, որտեղ նա կարճ ժամանակ ապրել Է իր առաջին ամուսնու՝ հեռուստապրոդյուսեր Թրեւոր Էնգելսոնի հետ միասին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմեենպրես»-ը, օգոստոսի 7-ին հայտնել Է Daily Express թերթը:

Նրա տվյալներով՝ չորս ննջարանով երկհարկանի տունը, որը կառուցվել Է 1924 թվականին եւ գտնվում Է Հենքոք-փարքի շրջանում, վաճառքի Է հանվել 1,8 մլն դոլարով: Մարքլը Էնգելսոնին հանդիպել Է 2004 թվականին, երբ նոր Էր սկսել դերասանուհու կարիերան: Զույգն այս տուն Է տեղափոխել 2011 թվականին՝ ամուսնությունից հետո: Ամուսնությունից երեք ամիս առաջ Մարքլին առաջարկել են Ռեյչել Զեյնի դերը՝ Suits հեռուստասերիալում («ֆորս մաժորներ», 2011-2018 թվականներ): Դերասանուհին ստիպված եղավ թողնել տունը եւ տեղափոխվել Տորոնտո, որտեղ Էլ հիմնականում անցկացվում Էին նկարահանումները: Միեւնույն ժամանակ, հրատարակության տեղեկատվության համաձայն, թագավորական զույգը քննարկում Է Լոս-Անջելեսում նոր անշարժ գույք գնելու հնարավորությունը, որն ավելի մոտ կգտնվեր Մեգանի մոր՝ Դորիա Ռեգլենդի տանը: «Մեգանը որոշակիորեն ցանկանում Է տուն ունենալ Լոս-Անջելեսում. նա շատ Է հավանում այս քաղաքը, կենսակերպը եւ կլիման,-թերթին հայտարարել Է տեղեկացված մի աղբյուր:-Ի վերջո, նա Կալիֆոռնիայի աղջիկ Է, եւ նա այնտեղ ավելի ազատ Է շնչում», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am