Տիգրան Ավինյանը կարճատև հանդիպում է ունեցել Արցախի պետնախարարի հետ

Armenpress 12:30, 7 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն Արցախում կարճատև հանդիպում է ունեցել Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի հետ:

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Ավինյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Կարճատև հանդիպում Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի հետ՝ «Մենք ենք մեր սարերը» հուշարձանի մոտ: Ի դեպ, այս ընթացքում Համահայկական խաղերի հեծանվային սպորտի մրցանակակիրները հատել են վերջնագիծը»,- գրել է Ավինյանը:

Արցախում օգոստոսի 6-ին մեկնարկեցին 7-րդ համահայկական ամառային խաղերը: Խաղերին այս տարի մասնակցում են մոտ 5000 մարզիկ՝ աշխարհի 145 քաղաքից: Խաղերի մի քանի մարզաձևեր կանցկացվեն Ստեփանակերտում և Արցախի մյուս երկու քաղաքներում, իսկ հիմնական պայքարը կծավալվի Երևանում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am