«Պոբեդա»-ի և «Շիրակ» օդանավակայանի միջև ստեղծված խնդիրը լուծված է. Քաղավիացիայի կոմիտե

Armenpress 15:38, 6 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական «Պոբեդա» ավիաընկերության դեպի Հայաստան իրականացվող չվերթների դադարեցմանը հանգեցրած խնդիրը լուծված է: «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ այս մասին ասացին ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից:

«Մենք արդեն իսկ խոսել ենք ռուսական «Պոբեդա» ավիաընկերության հայաստանյան ներկայացուցչի հետ և մեզ ասացին, որ խնդիրը լուծված է: Այսօր հանդիպում ենք կազմակերպել «Պոբեդա»-ի և «Շիրակ» օդանավակայանի ներկայացուցիչների հետ»,- տեղեկացրին կոմիտեից:

Ավելի վաղ ռուսական «ՏԱՍՍ» գործակալությունը հայտարարել էր ՌԴ-ից դեպի Գյումրի ձմեռային սեզոնին «Պոբեդա» ավիաընկերության թռիչքների դադարեցման մասին։ Ռուսական ընկերությունն իր այդ որոշումը պատճառաբանել է «Շիրակ» օդանավակայանում վառելանյութի պարբերաբար թերլիցքավորմամբ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am