Սև ծովի Աջարիայի հատվածում հանվել է լողալու արգելքը

Armenpress 13:56, 6 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սև ծովի վրացական ափին տեղումները դադարել են, և այժմ արևոտ եղանակ է:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության մամուլի ծառայությունը:

«Աջարիայի (Բաթում, Քոբուլեթ, Չաքվի, Գոնիո, Կվարիաթի, Սարփի) հատվածում փոթորկի վտանգ այլևս չկա և ծովում լողալու արգելքը հանվել է։ Գուրիայի (Ուրեկի, Շեքվեթիլի) և Սամեգրելո-Վերին Սվանեթի (Անակլիա) տարածաշրջանների առափնյա հատվածներում դեռևս պահպանվում է փոթորկի վտանգը»,- նշված է հայտարարությունում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am