Ալեքսանդր Կարապետյանը ճանաչվել է «Սոչի»-ի հուլիսի լավագույն ֆուտբոլիստ

Armenpress 12:56, 6 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական Պրեմիեր լիգայի «Սոչի» ֆուտբոլային ակումբի երկրպագուները քվեարկության արդյունքում հուլիս ամսվա լավագույն ֆուտբոլիստ են ճանաչել Հայաստանի ազգային հավաքականի և ակումբի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է թիմի մամուլի ծառայությունը:

Ալեքսանդր Կարապետյանը «Սոչի»-ին միացել է հուլիսին, և երեք ընկերական խաղում դարձել 4 գոլի հեղինակ: Հայաստանի ֆուտբոլի ընտրանու կազմում Կարապետյանը մասնակցել է 6 խաղի` խփելով 4 գնդակ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am