Զարեհ Մինասյանը ՀՀ-ում Իտալիայի դեսպանի հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները

Armenpress 16:29, 5 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոյին: «Արմենպրես»-ի հաղորդմամ, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը տեղեկացնում է, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Իտալիայում հայկական համայնքի ներկայիս վիճակին, երկու երկրների պատմական ընդհանրություններին, որոնց մեկն էլ բազմամիլիոնանոց սփյուռքների առկայությունն է:

Դեսպան Վինչենցո Դել Մոնակոն ներկայացրեց «Մշակութային ժառանգության պահպանման, կառավարման և արժևորման տարածաշրջանային կետրոն»-ROCHEMP ծրագիրը, որի մեկնարկին մասնակցություն է ունեցել նաև Հանձնակատարի գրասենյակը: Դեսպանը հատուկ խոսեց նաև դեսպանատան մեկ այլ նախաձեռնության՝ OGNI DOVE-ի մասին («Ամենուրեք»), որը յուրօրինակ հարգանքի տուրք է Հայաստանում և Սփյուռքում բնակվող բոլոր հայերին: Զարեհ Սինանյանը ողջունեց նախաձեռնություններն ու համագործակցության պատրաստակամություն հայտնեց:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am