Խաբարովսկի երկրամասի ամբողջ տարածքում արտակարգ դրության ռեժիմ Է սահմանվել հեղեղման պատճառով

Armenpress 12:08, 5 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Խաբարովսկի երկրամասի ամբողջ տարածքում արտակարգ դրության ռաժիմ են սահմանել հեղեղումների պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել են տարածաշրջանային կառավարությունում:

«Հեղեղման ընթացքում չեղյալ են հայտարարված Ամուր գետի ափամերձ շրջանների ղեկավարների բոլոր արձակուրդները»,- ասել Է զրուցակիցը: Ավելի վաղ հաղորդվել Էր, որ հեղեղման եւ անձրեւների սպառնալիքի պատճառով Խաբարվոսկի երկրամասի շրջանների մեծ մասում արտակարգ դրության ռեժիմ Է սահմանվել: Խաբարովսկի մոտ Ամուր գետի մակարդակն օգոստոսի 5-ին կազմսել Է 443 սանմետր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am