Ռուսաստանում անտառային հրդեհների մարմանը ներգրավված է 10 հազար մարդ

Armenpress 11:47, 3 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիբիրում և Հեռավոր Արևելքում բռնկված անտառային հրդեհների մարմանը ներգրավված են 10 հազար մարդ և շուրջ 3 հազար միավոր տեխնիկա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Հրդեհների մարմանը մասնակցում են 70 օդանավեր: Նախորդ օրերի ընթացքում օդանավերի միջոցով 993 տոննա ջուր է լցվել այրվող անտառների վրա:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am