Նյու Յորքում առաջարկել են ցուցարարներին արգելել ջուր լցնել ոստիկանների վրա

Armenpress 15:20, 2 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բողոքի ակցիայի մասնակիցը, որը ջուր Է լցրել ոստիկանության աշխատակցի վրա, կարող Է 4 տարով բանտ ուղարկվել: Այս բովանդակությամբ օրինագիծը պատրաստել Է Սթեյթեն Այլենդի շրջանից Նյու Յորքի նահանգի օրենսդիր ժողովի անդամ Մայքլ Ռեյլին: Նրա կարծիքով՝ ժամանակն Է վերջ դնել զանազան ակցիաների ընթացքում ոստիկանների վրա ջուր լցնելու ցուցարարների փորձերին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Միանգամայն կարող Է պատահել, որ որեւիցե մեկը որոշի (ոստիկանի վրա) շփել մի այլ բան, այլ ոչ թե ջուր»,- պարզաբանել Է Ռեյլին The Wall Street Journal թերթում հրապարակված հարազրույցում: Նա ինքն ավելի վաղ ծառայել Է Նյու Յորքի ոստիկանությունում:

Նրա նախաձեռնությունը ներկայացվել Է այն բանից մեկ օր անց, երբ քաղաքի ոստիկանական վարչությունն սկսեց հուլիսի 24-ին Քուինսի շրջանում տեղի ունեցած միջադեպի հետաննությունը, որտեղ երկու ոստիկանների վրա հեղուկ Էին լցրել: Երկու օր առաջ նույնպիսի միջադեպեր են տեղի ունեցել Բրուքլինում եւ Հառլեմում, եւ այդ իրադարձությունների տեսագրությունները լայնորեն տարածվել են սոցիալական ցանցերում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am