Ֆիզկուլտինստիտուտի ռեկտոր Վահրամ Առաքելյանը հրաժարական է տվել

Armenpress 13:33, 2 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտոր Վահրամ Առաքելյանը հրաժարական է տվել:

«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ինստիտուտից: Ռեկտորի հրաժարականի դիմումը դեռևս պետք է հաստատվի ինստիտուտի խորհրդի արտահերթ նիստում, որը նախատեսված է օգոստոսին:

Առաքելյանը ՀՖԿՍՊԻ ռեկտորի պաշտոնին է արդեն 20 տարի:1965-1970 թվականներին սովորել և ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը։ Մանկավարժական գիտությունների դոկտոր (2002), պրոֆեսոր է (1996)։ Շուրջ 200 գիտական աշխատանքների, այդ թվում 8 մենագրությունների, 6 ուսումնական ձեռնարկների, բազմաթիվ գիտամեթոդական հոդվածների հեղինակ։ Աշխատությունները վերաբերում են մենապայքարային մարզաձևերի տեսության ու մեթոդիկայի հարցերին, ինչպես նաև մենամարտիկների մարմնի քաշի կարգավորման հիմնահարցերին։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am