Ջեֆ Դենիելսը խաղալու Է «Ամերիկյան ժանգ» վեպի Էկրանավորման մեջ

Armenpress 14:09, 1 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆիլիպ Մայերի «Ամերիկյան ժանգ» վեպն Է լինելու Showtime հեռուստաալիքի համար նկարահանվող սերիալի հիմքում: Գլխավոր դերը խաղալու Է Ջեֆ Դենիելսը («Նորություններ», «Բթամիտ եւ Էլ ավելի բթամիտ»): Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Variety-ն: «Ժանգը» սերիալի գործողությունը տեղի Է ունենում Փենսիլվանիայում՝ այսպես կոչված ժանգոտ գոտու (Միջին Արեւմուտքի եւ ԱՄՆ-ի արեւելյան ափի մի հատվածը, որտեղ արդյունաբերական հեղափոխության սկզբից մինչեւ 1970-ական թվականները կենտրոնացված են եղել պողպատաձուլական արտադրությունը եւ ծանր արդյունաբերության այլ ճյուղեր) քաղաքում: Դենիելսը մարմնավորելու Է ոստիկանության պետ Դել Հարիսին:

«Երբ այն կնոջ որդուն, որին նա իսկապես սիրում Է, մեղադրում են սպանության մեջ, Հարիսը ստիպված Է որոշել, թե ինչի Է ինքը պատրաստ հանուն տղայի պաշտպանության»,-գրում Է Variety-ն: Որպես սերիալի սցենարիստ եւ գործադիր պրոդյուսեր հանդես կգա Դեն Ֆութերմանը («Աղվեսներ որսացողը», «Կապոտե»): Նաեւ գործադիր պրոդյուսերների թվում են Դենիելսն ինքը, Մայքլ դե Լուկան («Ամերիկյան պատմություն X») եւ Էլայզա Էլիսը: 2017 թվականին վեպը ցանկանում Էր Էկրանավորել USA Network ալիքը, սակայն պրոդյուսերներին չհաջողվեց գտնել գլխավոր դերակատարին: The Hollywood reporter-ի տվյալներով, դերն առաջարկվել Էր մի քանի հայտնի դերասանների: 2018 թվականի սկզբին հեռուստաալիքը հրաժարվեց նկարահանումներից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am