«Անասնաբուժասանիտարիայի և բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը կլուծարվի

Armenpress 13:32, 1 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Անասնաբուժասանիտարիայի և բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը կառավարության որոշմամբ կլուծարվի։ Ըստ նախագծի հիմնավորման, ՊՈԱԿ-ի գործունեությունը շարունակելը նպատակահարմար չէ, իսկ դրա գործառույթները կիրականացվեն էկոնոմիկայի նախարարության միջոցով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՊՈԱԿ-ն իրականացնում էր հակաանասնահամաճարակային միջոցառումներ, գյուղատնտեսական կենդանիների հաշվառման, համարակալման և գրանցման միջոցառումներ եւ այլն։

Կազմակերպության լուծարումից հետո մնացած դրամական միջոցներն ուղղվելու են ՀՀ պետական բյուջե, շարժական գույքն ամրացվելու է էկոնոմիկայի նախարարությանը, իսկ անշարժ գույքը՝ ՀՀ պետական գույքի կառավարման ոլորտի լիազոր մարմնին:

«Նախագծի ընդունմամբ ակնկալվում է անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական ծառայությունների որակի բարձրացում, պետական բյուջեի միջոցների արդյունավետ օգտագործում, ինչպես նաեւ ՊՈԱԿ-ի գործառույթները կիրականացվեն էկոնոմիկայի նախարարության միջոցով»,- ասված է հիմնավորման մեջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am