ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրություն է իրականացնում դեպի Եգիպտոս ծառայություններ մատուցող ընկերություններում

Armenpress 13:10, 1 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տնտեսական պաշտպանության պետական հանձնաժողովը ուսումնասիրություններ է իրականացնում դեպի Հուրգադա և Շարմ Էլ- Շեյխ ուղևորափոխադրումների ծառայություններ մատուցող ընկերություններում: Կառավարության նիստում ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը նշեց, որ մայիսի 1-ից հուլիսի 31-ը Երևան-Հուրգադա, Երևան-Շարմ էլ Շեյխ և հակառակ ուղղությամբ տեղափոխվել է 29 հազար 333 ուղևոր:

«Ավիափոխադրումները և տուրփաթեթները փոխկապակցված շուկաներ են: Քանի որ ավիատոմսն ու հյուրանոցային ծառայություները մեկ փաթեթով են վաճառվում, պետք է բացահայտել, թե արդյոք հյուրանոցի համար վճարները ներառում են ամբողջական բոլոր ծախսերը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Գևորգյանը՝ ավելացնելով, որ հաճախ լինում է տեղեկատվություն, որ դրանք որոշակի հարկային պարտավորություններից խուսափելու միջոցով ստանում են մրցակցային առավելություններ, այս ոլորտում դեմպինգային քաղաքականություն է տեղի ունենում:

ՏՄՊՊՀ-ն դիմել է զբոսաշրջային ընկերություններին, որպեսզի հավաքագրեն գնի և ինքնարժեքի  ձևավորման, ծառայությունների մատուցման ամբողջական գործընթացի մասին տեղեկություններ:

Միաժամանակ, Գևորգյանը տեղեկացրեց, որ ավիաընկերությունների հետ գործունեություն իրականացնող կազմակերպությունները 4-ն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am