«Փյունիկը» մեկնել է Չեխիա  

Armenpress 11:48, 31 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը մեկնել է Չեխիա:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում հայկական ակումբը կպայքարի չեխական «Յաբլոնեցի» դեմ: Թիմերի առաջին խաղում, որը կայացել էր Գյումրու քաղաքային մարզադաշտում, «Փյունիկը» հաղթել էր 2:1 հաշվով:

Օգոստոսի 1-ին, «Փյունիկը» Եվրոպա-լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում կհյուրընկալվի չեխական «Յաբլոնեցին»:

Խաղը կսպասարկեն ռուս մրցավարները. գլխավոր մրցավարն է Սերգեյ Լապոչկինը, մրցավարի օգնականներն են Անտոն Ավերյանովը և Ալեքսանդր Կուդրյավցևը: 4-րդ պաշտոնյա` Եվգենի Տուրբին:

Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 21:00-ին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am