Հզոր սոսինձն օդում պահել Է 17-տոննանոց բեռնատարը

Armenpress 16:08, 30 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայում DELO արդյունաբերական սոսնձի արտադրության ընկերությունը 17,2 տոննա քաշով բեռնատար Է օդ բարձրացրել սոսնձի միջոցով եւ հայտնվել Է Գինեսի ռեկորդների գրքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է Guinness World Records կայքում:

Մրցույթի համար մշակված սոսինձը քսել են ընդամենը 3,5 սանտիմետր շառավղով ալյումինե գլանին, որը տեղադրել են բեռնամբարձիչին: Հուլիսի 12-ին DELO-ի մասնագետները բեռնատարը բեռնակալիչ հարմարանքների միջոցով բարձրացրել են մեկ մետր վերեւ:

Ավտոմեքենան սոսնձից մեկ ժամ կախված Է եղել Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչների եւ հանդիսականների հսկողությամբ: Համաշխարհային նվաճումը ճանաչել են պաշտոնապես: «Մեզ մոտ ստացվեց»,- հպարտորեն ասել Է DELO ընկերության կառավարիչ գործընկեր Սաբինա Հերոլդը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am