Եվրոպայի տնտեսության համար ծանր ժամանակներ են կանխատեսում

Armenpress 12:14, 30 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի տնտեսությունը 2019 թվականի երկրորդ եռամսյակում նվազել Է 0,2 տոկոսով: Այդ մակարդակը ցածր Է վերլուծաբանների կանխատեսումներից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է Bloomberg-ը: Ինչպես նշել Է գործակալությունը, 2019 թվականի առաջին եռամսյակում Եվրոպայի տնտեսությունն աճել Է 0,4 տոկոսով:

Դա արդեն հարվածել Է տնտեսության կորպորատիվ հատվածին, մասնավորապես, անդրադառնալով ավտոարտադրողների վրա: Բացի դրանից, վերլուծաբանները ենթադրում են, որ այս շաբաթ հայտնի կդառնա գնաճը 1,3-ից մինչեւ 1,1տոկոս իջնելու մասին, ինչը նույնպես նպաստում Է տնտեսության աճի տեմպերի դանդաղմանը: Նրանց կարծիքով՝ երրորդ եռամսյակում տնտեսական ցուցանիշները կմնան անմխիթարական, Եվրոպայի տնտեսության աճի տեմպերի թուլացումը կշարունակվի: Մինչ այդ Եվրապայի կենտրոնական բանկում (ԵԿԲ) տագնապ են հնչեցնում: Կարգավորիչի ղեկավար Մարիո Դրագին, որն այլեւս չի կարող իջեցնել հանգուցային տոկոսադրույքը, հանձնարարել Է ուսումնասիրել, թե ԵԿԲ-ն ինչ նոր միջոցներով կարող Է խթանել եվրոպական տնտեսության աճը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am