Իտալիայի առափնյա պահապնության նավն սպասում Է 131 փրկված միգրանտների ափ իջեցման թույլտվության

Armenpress 14:49, 29 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի առափնյա պահպանության ծառայության Gregoretti նավը կանգնած Է Աուգուստա նավահանգստի (Սիցիլիա կղզի) առաջ՝ սպասելով 131 միգրանտերի ափ իջեցնելու թույլտվության: Այդ մասին ասված Է գերատեսչության, հուլիսի 29-ին տարածված հայտարարության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Իտալիայի իշխանությունները Gregoretti-ին հրահանգել են մեկնել Աուգուստհա ռազմական նավահանգիստ, սակայն միգրանտներին ափ իջեցնելու թույլտվություն առայժմ տրված չԷ: Հռոմը Եվրամիության ղեկավարությունից եւ Եվրոպայի երկրների ղեկավարներից սպասում Է միգանտների անհապաղ բաշխման որոշման. դա ափ իջեցումն իրականացնելու համար գլխավոր պայմանն Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am