Ոստիկանները Սուրենավան գյուղի բնակիչներից մեկի տարածքում  հայտնաբերել են կանեփի 61 տնկի

Armenpress 10:57, 29 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ոստիկանության Արարատի բաժնի Արարատի բաժանմունքի ծառայողները հուլիսի 25-ին տեղեկություններ են ստացել, որ Սուրենավան գյուղի բնակիչներից մեկը մշակումն արգելված բույսեր է աճեցնում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, տեղեկությունների հիման վրա հուլիսի 26-ին 56-ամյա տղամարդուն պատկանող կիսակառույց շինության տարածքում ոստիկանության ծառայողները զննություն կատարեցին՝ հայտնաբերելով մշակված կանեփի 61 տնկի՝ ընդհանուր 16 կիլոգրամից ավելի քաշով:

 Նախկինում ապօրինի թմրաշրջանառության մեղադրանքով մի քանի անգամ դատապարտված տղամարդու հայտնածով՝ բույսերը իրենն են և աճեցրել է իր օգտագործման համար։ Հայտնաբերվածն առգրավվել ու փաթեթավորվել է։ Նշանակվել են փորձաքննություններ։  Հանգամանքները պարզվում են:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am