Զելենսկին Օդեսայի համայնքապետ ընտրելու հարցում դիմել է սոցցանցի օգտատեր քաղաքացիների օգնությանը

Armenpress 21:42, 26 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «Ֆեյսբուք»-ի միջոցով դիմել է Օդեսայի բնակիչներին, որպեսզի օգնեն իրեն 5 թեկնածուների շարքից ընտրել Օդեսայի ղեկավարին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Ինչպես և խոստացել էի, դիմում եմ ձեզ Օդեսայի ղեկավար ընտրելու հարցում խորհրդի համար: Մենք հինգ թեկնածու ենք ընտրել: Ի ՞նչ կասեք այս անձանց վերաբերյալ»,- գրել է նախագահը:

Զելենսկին հրապարակել է նաև թեկնածուների լուսանկարներն ու կարճ կենսագրականները:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am