ՀՀ ԱԽ քարտուղարն Արցախի ղեկավարության հետ քննարկել է ռազմավարական ենթակառուցվածքների զարգացման հարցը

Armenpress 12:04, 26 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հետ քննարկել է ռազմավարական ենթակառուցվածքների զարգացման հարցը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Գրիգորյանն ասաց հուլիսի 26-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում:

«Հիմնական հարցերից մեկը, որ քննարկել ենք, դա ռազմավարական ենթակառուցվածքների զարգացումն է, որովհետև առանց դրա որոշակի չափով անվտանգությունը թերի է, և մենք խնդիր ենք դնում, որ ռազմավարական ենթակառուցվածքները զարգացնելով կարողանանք ապահովել ավելի բարձր մակարդակի անվտանգություն: Խոսել ենք նաև նոր ռազմավարության մասին»,- ասաց Գրիգորյանը:

Արմեն Գրիգորյանը Ստեփանակերտում Արցախի ղեկավարության հետ հանդիպումներ է ունեցել հուլիսի 16-17-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am