Հուլիսի 26-ին սպասվող իրադարձությունները

Armenpress 09:30, 26 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը ներկայացնում է այսօր սպասվող իրադարձությունները:

Այսօր՝ հուլիսի 26-ին, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդես կգա մամուլի ասուլիսով: Նա մանրամասներ կներկայացնի Ազգային անվտանգության նոր ռազմավարության մշակման մասին:

ԱԻՆ-ում կկայանա «Աղետների ռիսկի կառավարման նպատակով ճգնաժամային հաղորդակցության եւ հանրային իրազեկման բարելավում» տեխնիկական աջակցության ծրագրի նախապատրաստական հանձնաժողովի եւ աշխատանքային խմբի անդամների հանդիպումը: Ծրագիրն իրականացվում է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության հետ:    

Հակակոռուպցիոն ռազմավարության 2019-2022 թվականների նախագիծը մասնագետների ուշադրության կենտրոնում է: Արդարադատության նախարարության և Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ներկայացուցիչները կներկայացնեն իրենց դիտարկումները:

Հեպատիտի համաշխարհային օրվան ընդառաջ Առողջապահության նախարարությունում  կհրավիրվի մամուլի ասուլիս առաջատար մասնագետների մասնակցությամբ: Նրանք կանդրադառնան հիվանդացության խնդիրներին:

Արամ Խաչատրյան համերգասրահում նախատեսված է Վերդիի «Օթելլո» օպերայի գլխավոր փորձը, որից հետո ճեպազրույցով հանդես կգան արտիստներն ու մաեստրո Թոփչյանը: Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (ՀԱՖՆ) 2018-19թթ համերգաշրջանը կավարտի Վերդիի «Օթելլո» օպերայի համերգային կատարմամբ:

Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա Իսպանիայի և Պորտուգալիայի հավաքականների գլխավոր մարզիչների ու ավագների հանդիպումը լրագրողների հետ:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայքէջում: Հետևեք մեզ նաև թվիթերում և ֆեյսբուքում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am