Կառավարությունը Ջրային կոմիտեին հատկացրեց ավելի քան 64 մլն դրամ              

Armenpress 11:32, 25 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոռոգման համակարգում շուրջ 2041 ջրաչափական սարքավորումներով կահավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունը Ջրային կոմիտեին 2019 թվականի ինն ամսում կհատկացնի 44 մլն 974 հազար դրամ:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության հուլիսի 25-ի նիստում:

  Նույն որոշմամբ նախատեսվում է Լոռու մարզի Սպիտակ համայնքի Քըրք Քըրքորյան և Այգեստան 2 թաղամասերի կոյուղագծերի կառուցումն ավարտելու նպատակով Ջրային կոմիտեին հատկացնել լրացուցիչ 19 մլն 766 հազար դրամ:

Միջոցները հատկացվում են կառավարության պահուստային ֆոնդից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am