«Նաիրի Ինշուրանս»-ն ու Սևան Ստարտափ Սամմիթը սկսել են ֆանտաստիկ համագործակցություն

Armenpress 12:00, 25 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերությունն ու Սևան Ստարտափ Սամմիթը սկսել են ֆանտաստիկ համագործակցություն։

ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍԸ սիրով պատրաստակամություն է հայտնել դառնալ 7-օրյա բիզնես ֆորումի ընթացքում անցկացվող Firecode Marathon ծրագրավորողների մրցույթի պաշտոնական հովանավորը՝ 3000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ մրցանակային ֆոնդով։ ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍԸ հանդես է գալիս որպես Սևան Ստարտափ Սամմիթ 2019-ի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՂ՝ կազմակերպիչներին և բոլոր մասնակիցներին ապահովագրելով դժբախտ պատահարներից 500․000 ՀՀ դրամի չափով Սամմիթի անցկացման օրերի համար։

«Նաիրի Ինշուրանս՛ ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Գևորգյան. «Ուրախ ենք դառնալ սպասվող Sevan Startup Summit 2019-ի պաշտոնական գործընկերը, քանի որ մեր համոզմամբ՝ սա նմանը չունեցող բիզնես ֆորում է։ Այն ոչ միայն իր շուրջն է համախմբում նորարարական մտածողություն և գաղափարներ ունեցող մարդկանց, խրախուսում նրանց, սովորելու, կատարելագործվելու հնարավորություն տալիս, այլև դառնում բիզնես միջավայրում նոր ու հետաքրքիր բովանդակությամբ կապեր ստեղծող։ Մենք նախ հավատում ենք, որ նորարարական գաղափարներ հղանալու և իրականացնելու համար միտքը պիտի հնարավորինս քիչ ծանրաբեռնվի կողմնակի խնդիրներով։ Այդ պատճառով մենք դարձանք նաև Սամմիթի պաշտոնական ապահովագրողը։ Մաղթում ենք հաջողություն բոլոր մասնակիցներին, իսկ ապահովության մասին մենք հոգ կտանենք»։

Սիսայդ Ստարտափ Սամմիթի տնօրեն Վահագն Ռափյան. «Սևան Ստարտափ Սամմիթն ամեն տարի ավելի է կատարելագործվում, և դրանում մեծ ներդրում ունեն մեր գործընկերները։ Ուրախ ենք, որ այս տարի ունենք պաշտոնական ապահովագրող հանձին Նաիրի ինշուրանսի։ Հույս ունենք՝ այս համագործակցությանը կնպաստի Սամմիթի մասնակիցների առօրյայի ավելի լավ կազմակերպմանը, քանի որ մեկ շաբաթը վրանային ճամբարում շատերին է վտանգավոր թվում»։

«ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ապահովագրական ընկերությունը հայաստանյան ապահովագրական շուկայի առաջատար և խոշոր ընկերություններից մեկն է, որը հիմնադրվել է 1996 թ.-ին։

ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍՆ իրականացնում է ապահովագրություն ոչ կյանքի ապահովագրության 10 դասերով: Ընկերությունը հատուկ շեշտադրում է կատարում բժշկական ապահովագրության վրա՝ նպատակ ունենալով մեր երկրում ներդնել և զարգացնել հանրային առողջության պահպանման մշակույթը։ ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍԸ շուկայում ներկայանում է նաև բացառիկ առաջարկներով, ինչպիսին են, Just Casco, Car Assistant ապահովագրական փաթեթները:

Ընկերությունն ունի գրանցված մասնաճյուղ Վանաձոր քաղաքում, իսկ գործակալական ցանցի միջոցով ապահովագրական ծառայությունները հասանելի են ողջ երկրի տարածքում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am