«Ռեալ»-ը հաղթել է «Արսենալ»-ին. Մխիթարյանը մասնակցել է խաղին

Armenpress 10:52, 24 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի «Արսենալ»-ն ընկերական խաղում մրցել և պարտվել է Մադրիդի «Ռեալ»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ-ում ուսումնամարզական հավաք անցկացնող «զինագործները» International Champions Cup-ի շրջանակներում մրցեցին «Ռեալ»-ի հետ: Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 2:2 հաշվով և հաղթողը որոշվեց հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի միջոցով: «Ռեալ»-ի ֆուտբոլիստներն ավելի դիպուկ էին:

Հայաստանի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Արսենալ»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 75-րդ րոպեին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am