«ՀՀ». Այսօր անվտանգության ու կայունության ի՞նչ մակարդակ ունի Հայաստանի էներգահամակարգը

Armenpress 09:30, 24 Հուլիս, 2019

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Հայաստանի էներգահամակարգն այսօր անվտանգության ու կայունության ի՞նչ մակարդակ ունի, հուսալիության ի՞նչ աստիճան: Այս հարցը վերջերես տեղի ունեցած փափանման համատեքստում շատերին է հետաքրքրում: Թերթին տված հարցազրույցում տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի էներգետիկայի գծով տեղակալ Հակոբ Վարդանյանը պատասխանել է. «Անվտանգության եւ հուսալիության մակարդակը բավականին բարձր է: Այնքանով, ինչքանով այսօր աշխարհի զարգացած երկրներինն է: Որովհետեւ դրա համար վերջին 30 տարիներին շատ ներդրումներ են կատարվել: Նաեւ՝ մեր համակարգի մեծությունը մեզ հնարավորություն  է տալիս ավելի հուսալի լինելու: Ինչ նկատի ունեմ մեծություն ասելով: Մեր համակարգը ի զորու է տեղափոխել եւ բաշխել ավելի քան 15 մլրդ կՎտ. ժամ էլէներգիա: Որովհետեւ 80-ականներին հենց այդքան՝ 15.7 մլրդ կՎտ.ժամ է եղել մեր էլէներգիայի պահանջարկը: Հիմա թերծանրաբեռնված ենք աշխատում: Գծերը շատ ավելի հզոր են, քան այսօրվա պահանջարկն է: Ենթակայանները շատ ավելի հզոր են, քան պահանջարկն է: Դա էլ է եւս մեկ աստիճանով բարձրացնում հուսալիության մակարդակը: Վերջին տարիների ընթացքում լայնածավալ ներդրումներ են կատարվել համակարգի, առավել եւս՝ հաղորդող ցանցում, բարձրավոլտ էլցանցերում: Վերակառուցվել են 15 գործող ենթակայաններից 6-ը: Վերակառուցման փուլում են եւս 6-ը: Մի խոսքով, բոլոր գործությունները՝ անվտանգությանն ու հուսալիությանը միտված, ժամանակին կատարվել են եւ կատարվում են»:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am