ՀՀ ԶՈՒ զինծառայողները կմասնակցեն «Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարի մրցումներին

Armenpress 16:40, 23 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարի շրջանակներում օգոստոսի 3-ից 17-ը Հնդկաստանի Հանրապետությունում անցկացվելիք «Զորային հետախուզության գերազանցիկներ», Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում անցկացվելիք  «Վարպետ-զինագործ» և «Անվտանգ միջավայր» մրցումներին և դրանց նախապատրաստական փուլերին մասնակցելու նպատակով հուլիսի 22-ին ՀՀ ՊՆ Իլ-76 ռազմատրանսպորտային ինքնաթիռով Մոսկվա են մեկնել ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարի շրջանակներում ՀՀ ԶՈՒ զինծառայողները մասնակցելու են նաև Ռուսաստանի Դաշնությունում կայանալիք «Տանկային բիաթլոն», «Դաշտային խոհանոց» և «Կարգապահության պահապան», Ուզբեկստանի Հանրապետությունում կայանալիք «Ռազմաբժշկական էստաֆետ», Բելառուսի Հանրապետությունում կայանալիք «Դիպուկահարի բնագիծ», Ղազախստանի Հանրապետությունում կայանալիք «Հրետանու կրակի վարպետ» և «Վստահ ընդունում», Իրանի Իսլամական Հանրապետությունում կայանալիք «Ճանապարհային պարեկ» մրցումներին և դրանց նախապատրաստական փուլերին:

ՀՀ ԶՈՒ զինծառայողները կմասնակցեն նաև «Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարի շրջանակում Հայաստանի Հանրապետությունում օգոստոսի 3-ից 17-ն անցկացվող «Խաղաղության մարտիկ» մրցախաղին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am