Պակիստանում չեն բացառել միջուկային զենքից հրաժարումն ի պատասխան Հնդկաստանի համանման քայլի

Armenpress 13:51, 23 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պակիստանը պատրաստ Է քննարկելու միջուկային զենքից հրաժարումը, եթե Հնդկաստանը դիմի նույնպիսի քայլի: Հուլիսի 23-ին այդ մասին հայտարարել Է Պակիստանի վարչապետ Իմրան Խանը Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Այո՛, միջուկային պատերազմը տարբերակ չԷ,- ասել Է Խանը՝ պատասխանելով միջուկային զենքից հրաժարվելու՝ Իսլամաբադի պատրաստակամության մասին հարցին՝ ի պատասխան Հնդկաստանի կողմից համանման քայլերի:- Պակիստանի եւ Հնդկաստանի միջեւ նման բախումը կհանգեցնի մեր ինքնաոչնչացման»:

Խանը նաեւ հիշեցրել Է, որ ինքը դիմել Է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին՝ Հնդկաստանի եւ Պակիստանի միջեւ հարաբերությունների նորմալացմանն աջակցելու, ինչպես նաեւ Քաշմիրի հարցի լուծմանն օգնելու խնդրանքով: «Քաշմիրը միակ պատճառն Է, որի հետեւանքով վերջին 70 տարում մենք չենք կարողացել ապրել որպես քաղաքակիրթ հաեւաններ»,- ընդգծել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am