Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստն ընդմիջվեց

Armenpress 13:21, 23 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող նիստն ընդմիջվեց:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դատական նիստը նախագահում է դատավոր Մնացական Մարտիրոսյանը:

Նիստին ներկա է բժիշկ-էնդոկրինոլոգ Լուսինե Մամիկոնյանը, ում պաշտպանական կողմի խնդրանքով ներգրավել են դատաբժշկական միջգերատեսչական փորձաքննություն կատարելու հանձնաժողովի կազմում:

Փորձաքննություն իրականացնելու միջնորդություն ներկայացրել էր դատախազությունը, և այսօրվա դատական նիստին դատախազ Վահե Դոլմազյանը հայտարարեց, որ բժիշկ-էնդոկրինոլոգը դատարանին պետք է ներկայացնի իր աշխատանքային փորձի վերաբերյալ համապատասխան փաստաթղթերը:

Մանվել Գրիգորյանը դատական նիստին ներկա չէ առողջական վիճակի պատճառով:

Դատական նիստն ընդմիջվեց մինչև ժամը 14:30։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am