Ֆրանսիայում «Գոլֆեշ» ԱԷԿ-ի աշխատանքը շոգի պատճառով կդադարեցնեն

Armenpress 11:42, 23 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտասովոր բարձր ջերմաստիճանները, որոնք հաջորդ շաբաթ կհաստատվեն Ֆրանսիայում, վտանգավոր են ոչ միայն մարդկանց, այլեւ տեխնիկայի համար. երկրի հարավի «Գոլֆեշ» ատոմային Էլեկտրակայանի (ԱԷԿ) երկու ռեակտորները ժամանակավորապես կդադարեցնեն աշխատանքը հենց այդ պատճառով: Այդ մասին տեղեկատվությունը հուլիսի 22-ին տարածել Է Electricit de France (EDF) ընկերությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ընկերության հայտարարության համաձայն՝ հուլիսի 23-ին կկանգնեցվի երկրորդ ռեակտորը, իսկ 24-ին՝ առաջինը: Այդ Էներգաբլոկների միագումար հզորությունը հասնում Է 2,6 հազար մեգավատի: Ուշագրավ Է, որ հուլիսի 19-ին EDF-ն նախազգուշացրել Էր Էլեկտրականության արտադրության հնարավոր նվազման մասին, սակայն լիակատար դադարեցման մասին խոսք չԷր եղել: Առայժմ ռեակտորների վերագործարկումը պլանավորված Է մեկ շաբաթ հետո, սակայն ամեն ինչ կախված Է եղանակից:

Շահագործումից ժամանակավոր հանումը կապված Է այն բանի հետ, որ երկու ռեակտորների հովացման համար օգտագործվում Է գետի ջուրը, որի մոտ գտնվում Է ատոմակայանը: Մասնագետները վախենում են, որ ջրի ջերմաստիճանն այն շոգի դեպքում, որն առաջիկա օրերին սպասվում Է Ֆրանսիայում, կլինի չափազանց բարձր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am