Ազգային երգ ու պար, տոնական տրամադրություն. Շաքիի ջրվեժի հարևանությամբ կանցկացվի Ազնվամորու փառատոն

Armenpress 10:54, 23 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիսիանի տարածաշրջանի Շաքիի ջրվեժի հարակից տարածքում հուլիսի 27-ին կանցկացվի Ազնվամորու փառատոն՝ «Հյուրասիրում են սյունեցիները» խորագրով: Այն անցկացվում է արդեն 4-րդ տարին անընդմեջ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Վորլդ Վիժն Հայաստան»-ը տեղեկացնում է, որ միջոցառումն ուղեկցվելու է ազգային երգ ու պարով, հայկական ավանդական գաթայի, տարատեսակ ուտեստների և իհարկե, սյունյաց հյութալի ու նրբահամ ազնվամորու հյուրասիրությամբ:

Այցելուների օրը կհամեմվի հաճելի անակնկալներով, մրցույթներով և մրցանակներով: Մասնակիցները հնարավորություն կունենան այդ պահին, ինչպես նաև հետագայում, տվյալների փոխանակման միջոցով, անմիջապես գյուղացուց գնել ազնվամորի և այլ գյուղմթերքներ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am