Իրանի հարավում երկրաշարժ Է տեղի ունեցել

Armenpress 10:04, 23 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հուլիսի լույս 23-ի գիշերը 5,4 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Իրանի հարավային մասում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդել Է Հոնկոնգի դիտարանի սեյսմոլոգիական ցանցը, որն ստորգետնյա ցնցումներն արձանագրել Է Երեւանի ժամանակով 02:59-ին: Դրանց Էպիկենտրոնը գտնվել Է Պարսից ծոցի ափին՝ Բենդեր Աբաս նավահանգստային քաղաքից (Հորմոզգանի նահանգի վարչական կենտրոն) 160 կիլոմետր հեռավորության վրա:

Այս ժամին զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am