Երևանի թիվ 200 դպրոցը կկրի Լեոնիդ Ազգալդյանի անունը

Armenpress 21:58, 22 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետը բավարարել է ավագանու անդամ Լեւոն Զաքարյանի միջնորդությունը՝  Դավթաշենում գտնվող թիվ 200 դպրոցը ԼՂՀ և ՀՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր Լեոնիդ Ազգալդյանի անունով կոչելու վերաբերյալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկատվությունը հրապարակված է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում Երևանի քաղաքապետարանի էջում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am