Երևանում տրոլեյբուսի վրաերթի ենթարկված անձը տեղափոխվել է հիվանդանոց

Armenpress 20:48, 22 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը հուլիսի 22-ին, ժամը 19:17-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի և Վաղարշյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել վրաերթ, տուժածը երթևեկելի գոտում է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,պարզվել է, որ Ա.Ա.-ն (ծնված 1990թ.) թիվ 9 երթուղին սպասարկող տրոլեյբուսով վրաերթի է ենթարկել Զ.Բ.-ին (ծնված 1992թ.), ով հոսպիտալացվել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am