Նախիջևանի հատվածում ադրբեջանական կողմի արձակած կրակոցը եղել է ոչ նպատակային. Դավիթ Տոնոյան

Armenpress 12:30, 22 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական բանակի կողմից հուլիսի 17-ին Նախիջևանի հատվածում արձակված կրակոցը եղել է ոչ նպատակային:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հուլիսի 22-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

«Կրակոցը եղել է ոչ նպատակային, այսինքն` ոչ թիրախավորող: Ամեն դեպքում մենք միջոցներ ենք ձեռնարկել, նաև կապ է հաստատված հարևանի հետ, որպեսզի այդ դեպքերը չկրկնվեն»,- ասաց Տոնոյանը:

Հուլիսի 17-ի գիշերն Ադրբեջանի բանակը, խախտելով հրադադարի ռեժիմը, Նախիջևանի հատվածում կրակոցներ է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ։ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է, որ փամփուշտներից մեկն ընկել է Ելփին գյուղի տներից մեկի կտուրին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am