Խամես Ռոդրիգեսը կարող է հաջորդ շաբաթ միանալ «Ատլետիկո»-ին  

Armenpress 11:33, 22 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մադրիդի «Ռեալ»-ը կհրաժարվի իր կոլումբիացի հարձակվող Խամես Ռոդրիգեսի ծառայություններից, որպեսզի վերջինս միանա «Ատլետիկո»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են իսպանական ԶԼՄ-ները: Ֆուտբոլիստի տրանսֆերի գինը կկազմի 40 միլիոն եվրո առանց հավելավճարների: Ըստ լրատվականների՝  հարձակվողն արդեն եկող շաբաթ բուժզննում կանցնի «Ատլետիկո»-ում:

Խամեսը վերջին երկու մրցաշրջանում հանդես էր գալիս Մյունխենի «Բավարիա»-ի կազմում: Գերմանական ակումբը հնարավորություն ուներ գնելու հարձակվողի ամբողջական տրանսֆերը, սակայն հրաժարվել է դրանից: Զիդանը ևս Խամեսին չի տեսնում «Ռեալ»-ի կազմում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am