Դեսպան Սադոյանը մասնակցել է աշուղ Ջիվանուն նվիրված տոնակատարությանը

Armenpress 14:06, 21 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սամցխե-Ջավախքի Կարծախ գյուղում նշվեց Ջիվանու օրը, որին իրենց մասնակցությունն են  բերել Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը և դեսպանության դիվանագետները։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ Վրաստանում ՀՀ դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջից։

«Տոնական օրը մեկնարկեց Կարծախ գյուղի Սուրբ Հովհաննու Կարապետ եկեղեցում՝ Սուրբ պատարագով, որից հետո ներկաները ծաղիկներ խոնարհեցին Ջիվանու արձանի առջև և շրջայց կատարեցին աշուղ Ջիվանու տուն-թանգարանում։

Համերգային միջոցառմանը ելույթներ ունեցան ՀՀ Հանրային ռադիոյի «Սայաթ-Նովա» անսամբլը, Ախալքալաքի մշակույթի տան «Ջիվանի» անսամբլը և այլք։

Դեսպան Սադոյանը աշուղ Ջիվանու տուն-թանգարանին նվիրեց վիրահայ հայտնի նկարիչ Թենգիզ Միկոյանցի նկարը»,- նշված է գրառման մեջ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am