«Արսենալ»-ը հաղթել է ընկերական խաղում

Armenpress 09:48, 21 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի «Արսենալ»-ը հերթական ընկերական խաղում հաղթանակ է տոնել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում ուսումնամարզական հավաք անցկացնող «զինագործները» International Champions Cup-ի շրջանակներում մրցեց իտալական «Ֆիորենտինա»-ի հետ և հաղթեց 3:0 հաշվով: «Արսենալ»-ի կազմում դուբլի հեղինակ դարձավ Նկետիա և մեկ անգամ էլ աչքի ընկավ Ուիլոկը:

Հայաստանի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում չէր, սակայն փոխարինման դուրս եկավ 63-րդ րոպեին:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am