Վենետիկում զբոսաշրջիկներին տուգանել են Ռիալտոյի կամրջին սուրճ պատրաստելու համար

Armenpress 16:57, 20 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանությունը Վենետիկում տուգանել է գերմանացի զբոսաշրջիկներին, ովքեր փորձել են սուրճ պատրաստել Ռիալտոյի կամրջի աստիճաններին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է BBC-ն:

32 և 35 տարեկան անձինք տուգանվել են 950 եվրոյով: Նրանց նաև խնդրել են լքել քաղաքը: Վենետիկը ներկայացրել է մի շարք դեպքերում հասարակական կարգ խախտելու  վերաբերյալ օրենքը՝ ներառյալ որոշակի վայրերում պիկնիկ անելու և հասարակական վայրերում շապիկ չհագնելու մասին:

Բեռլինցի զբոսաշրջիկներին հայտնաբերել են կամրջին սուրճ պատրաստելիս: Նրանց մասին ոստիկանությունում հաղորդում է տվել անցորդը:

 Վենետիկի քաղաքապետն ասել է, որ պետք է հարգեն քաղաքը և այն անքաղաքավարի զբոսաշրջիկները, ովքեր գնում են այնտեղ ու անում, ինչ ուզում են, պետք է դա հասկանան: Նա նաև շնորհակալություն է հայտնել տեղի ոստիկաններին, որոնց շնորհիվ զբոսաշրջիկները կտուգանվեն ու կհեռացվեն քաղաքից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am